Ալեքս Բրոսկ
Սիդնեյի կազմում ֆուտբոլային հանդիպման ժամանակ։ | |||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Ավստրալիա | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 12, 1983[1][2] (41 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Ավստրալիա, Սիդնեյ | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 181 | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 70 | ||||||||||||||||||||||||||
Դիրք | Հարձակվող, Կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Սիդնեյ | ||||||||||||||||||||||||||
Համար | 14 | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ալեքս Բրոսկ (անգլ.՝ Alex Brosque; հոկտեմբերի 12, 1983[1][2], Սիդնեյ, Ավստրալիա), Ավստրիալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Սիդնեյ» ֆուտբոլիային ակումբի ֆուտբոլիստ։ Խաղում է կիսապաշտպանի և հարձակվողի դիրքերում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Ավստրալիայի սպորտի համալսարանը։ 2001 թվականին՝ 18 տարեկանում, պայմանագիր է կնքել «Մարկոնի Ստալիոնզ» ակումբի հետ։ Հանդես է եկել Ավստրալիայի ազգային ֆուտբոլային լիգայում։ Երեք մրցաշրջաններում ֆուտբոլիստը անցկացրել է 50 խաղ և համարվել է ավստրալիական ֆուտբոլի ամենախոստումնալից երիտասարդներից մեկը։ 2004 և 2005 թվականներին դարձել է Ավստրալիայի ֆուտբոլային լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։
Ակումբի և միջազգային հարթակների իր ելույթների շնորհիվ 2004-2005 թվականին Ալեքսին առաջարկեցին պայմանագիր կնքել հոլանդական «Ֆեյենորդ» ակումբ հետ, այնուհետև Բրոսկը տեղափոխվեց բելգիական «Վեստերլո» ակումբ։ Նրա կարիերայի սկզբնական շրջանի կատարելությանը խանգարեց վնասվածքը։ Ալեքսը բելգիական ակումբի կազմում անցկացրել է 16 խաղ և հեղինակել երկու գնդակ։
Բրիսբեն Ռոար
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին Ալեքսը պայմանագիր է կնքում «Բրիսբեն Ռոար» ակումբի հետ։ 2005/2006 մրցաշրջանում հեղինակեց 8 գոլ։ Արչի Տոմպսոնի, Ստյուարտ Պետրի և Բոբի Դեսպոտովսկու հետ միասին Բրոսկը արժանացավ Ա լիգայի «Ոսկե կոշիկ» մրցանակին[3]։
Սիդնեյ
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի փետրվարին հայտարարվեց, որ Բրոսկը երեք տարվա պայմանագիր է կնքել առաջնության փոխչեմպիոնի՝ ավստրալիական Սիդնեյի հետ։ Ալեքսը նոր ակումբում նորամուտը նշել է նախքան առաջնության սկիզբը։ Այն տոնել է նախկին ակումբի՝ Բրիսբեն Ռոարի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել 2006 թվականի հուլիսի 15-ին, Ալեքսը հեղինակել է մեկ գոլ։ Պաշտոնապես բացված առաջնությունում իր առաջին գնդակը հեղինակել է 17-րդ տուրում։ Անհաջող մրցաշրջանից հետո Ալեքսը դարձավ թիմի հիմնական հարձակվողը։ Երկրորդ մրցաշրջանում գրանցեց համեմատաբար լավ արդյունք գրանցեց՝ 8 գոլ՝ շնորհիվ Ժունիյոյի[4]։ 8 գնդակներից 5-ը հեղինակել է Ժունինյոյի փոխանցումից հետո։ Իր 100-րդ հանդիպումը անցկացրել է Պորտ Գլորի ակումբի դեմ, Ա Լիգայի 14-րդ տուրում։ Խաղն ավարտվել է 2։ 0 Սիդնեյի հաղթանակով։ Ալեքսը դարձել է 1 գոլի հեղինակ, որը Ա Լիգայում 29-րդն էր[5]։ Ակումբի կազմում անցկացրել է 104 խաղ։ Նաև ակումբում գոլերի թվով սահմանել է նոր ռեկորդ՝ 34 գնդակ, 30 գնդակով սահմանել է Ա լիգայի խփված գնդակների ռեկորդը։
Սիմիձու Ս Պալս
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի հունվարին երկու տարվա պայմանագիր կնքվեց Ալեքսի և ճապոնական Սիմիձու Ս Պալս ակումբի հետ։ Ճապոնացիները ֆուտբոլիստի համար վճարեցին 1․5 միլիոն դոլար[6]։ Ճապոնական Ջեյ լիգայում ֆուտբոլիստն իր նորամուտը նշել է 2011 թվականի մարտի 5-ին Կասավա Ռեյսոլ ակումբի դեմ խաղում։
Ալ Այն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Ալեքսը տեղափոխվեց «Ալ Այն»[7].
Վերադարձ Սիդնեյ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հունվարի 26-ին Ալեքս Բրոսկը վերադարձավ «Սիդնեյ» ակումբ՝ կնքելով երկամյա պայմանագիր[8].
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է Ավստրալիայի երիտասարդական հավաքականի անդամ, մասնակցել է 2003 թվականի ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությանը։
Ազգային հավաքականում նորամուտը կատարել է 2004 թվականին Ազգերի լիգայի առաջնությունում։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ա Լիգայի հաղթող - (2009/2010)
- ԱՄԷ-ի պրեմիեր լիգայի հաղթող - 2 (2012/2013)
- ԱՄԷ-ի գավաթի առաջնության հաղթող - 1 (2013/2014)
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ազգերի գավաթի հաղթող։ 1 (2004)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Our history». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Brosque hails Juninho's Sydney FC return
- ↑ Brosque helps Sydney to 2-0 win over Perth
- ↑ Brosque free to join Shimizu
- ↑ Socceroos striker Alex Brosque signs two-year deal with UAE Pro League club Al Ain
- ↑ «Sky Blues sign Brosque as Aussie marquee». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на OZFootbal
- Профиль на официальном сайте Федерации футбола Австралии(չաշխատող հղում)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Профиль на NationalFootballTeams
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքս Բրոսկ» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 12 ծնունդներ
- 1983 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Սիդնեյ քաղաքում ծնվածներ
- Ավստրալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ավստրալիացի ֆուտբոլիստներ
- Վեստերլոյի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆեյենորդի ֆուտբոլիստներ